ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ինչու չի կարելի ցերեկը մեկ ժամից ավելի քնել. news.am
Երկարատեւ ցերեկային քունն այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. ճապոնացի գիտնականները պնդում են, որ ցերեկը մեկ ժամից ավելի քնող մարդկանց մոտ 45 տոկոսով մեծանում է դիաբետի 2-րդ տեսակի եւ նյութափոխանակության խանգարման ռիսկը: Բարեբախտաբար, ավելի կարճատեւ ցերեկային քնի դեպքում դիաբետի ռիսկի ավելացում չի դիտարկվում:
Գիտնականները 21 հետազոտության մետավերլուծություն են իրականացրել, որոնց ավելի քան 300 000 մարդ է մասնակցել եւ հստակ կապ են հայտնաբերել ցերեկային քնի տեւողության եւ դիաբետի ռիսկի միջեւ: Գիտնականների խոսքով, ցերեկային կարճատեւ քունը նույնիսկ օգտակար է դիաբետի կանխարգելման համար, եթե, իհարկե, համադրվում է ճիշտ սննդի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ:
Գիտնականները նշում են, որ ներկայում շատ մարդիկ գիշերները չեն քնում լարված աշխատանքի եւ սոցիալական բուռն կյանքի պատճառով ու ձգտում են ցերեկը քնել` հուսալով հետ բերել բաց թողածը: Սակայն պարզվում է, որ իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ եւ ցերեկային քունը կարող է նաեւ վնաս հասցնել:
Մեկնաբանելով այդ հետազոտության արդյունքները` Գլազգոյի համալսարանի գիտնականները նշել են, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հաճախ քնատություն է առաջացնում: Նշանակում` ցերեկը քնելու սովորությունը տեսականորեն կարող է դիաբետի վաղ ախտանիշներից մեկը լինել, ոչ թե դրա պատճառը:
Ճապոնացի գիտնականներն իրենց հետազոտության մասին պատմել են European Association for the Study of Diabetes-ի (EASD) ամենամյա հանդիպման ընթացքում:
24.09.2016 Կարդացեք նաև
25.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ